Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել բջջայինի կամ սմարթֆոնի հստակ տեղը 3D (X,Y,Z) հարթությունում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, ով ներկայացրել է այդ ընկերությունների կողմից իրեն հասցեագրված գրավոր պատասխանները:
Նա, նաեւ հավելել է. «Հարցրել եմ, թե օրինակ՝ 15 հարկանի բազմաբնակարան շենքի 2-րդ, 5-րդ և 14-րդ հարկերի բնակիչների տեղորոշումը ինչպե՞ս է հնարավոր իրականացնել: Արդյոք բոլոր բնակիչները պետք է տեղորոշվեն X,Y,Z հարթությունում թե՞ միայն X,Y- ում:
Ընկերությունների պատասխաններից հստակ երևում է, որ չեն կարող իրականացնել տեղորոշումը կամ հնարավոր չէ հստակ տեղորոշել՝ շեղումը 20-ից 100 մ է։
Փաստորեն կառավարության կողմից բերված նախագիծը չի կարող լուծել այն խնդիրը ինչի համար նախատեսված էր։
Ուստի կառավարությունը պետք է բացատրություն տա, թե ինչու այս օրենքը բերեց և ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է իրագերծել»: