|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Բրազիլիայում մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովի երկրորդ օրը: Հուլիսի 6-ին միավորման երկրների ներկայացուցիչները քննարկել են միջազգային անվտանգությանը և համաշխարհային տնտեսության հարցերը, հուլիսի 7-ին օրակարգը ներառում է հումանիտար հարցեր: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Ըստ Բրազիլիայի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվության՝ պատվիրակությունները կքննարկեն շրջակա միջավայրի պաշտպանության և առողջապահության ոլորտում փոխգործակցության հարցերը: Բրազիլիայի ղեկավարությունը նաև մտադիր է բարձրացնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ խորհրդաժողովին (COP-30) խմբի երկրների նախապատրաստման և մասնակցության հարցերը. COP-30-ը տեղի կունենա 2025 թվականին Բրազիլիայում:
Գագաթնաժողովի ավարտից հետո Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն կմնան Բրազիլիայում: Հուլիսի 8-ին և 9-ին համապատասխանաբար կսկսվի Բրազիլիա նրանց պետական այցերի ծրագիրը: