|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Մայր աթոռն առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը, որով նա, ըստ էության, դրեց Վեհափառին ռեպրեսիաների գործով ներգրավելու հիմքը։
Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր, մասնավորապես, գրել է՝ «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները»։
«Փաստինֆո»-ն դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին՝ մեկնաբանության համար։
«Առայժմ թողնում ենք առանց մեկնաբանության»,- նշեց Տեր Եսային՝ ավելացնելով, որ հատուկ ասելիքի դեպքում՝ կասեն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: