|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը բանակցություններ են վարել Բրազիլիայում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում ՏԱՍՍ գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարցեր, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցությունը։ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները խոսել են նաև Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների, Իրանի միջուկային գործունեության, Աֆղանստանում տիրող իրավիճակի և տարածաշրջանային այլ հարցերի մասին։