կարևոր
2320 դիտում, 1 տարի առաջ - 2025-07-07 17:32
Քաղաքական

Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից

Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության քարտուղար, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից։ Քիչ առաջ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Բաբայանը հրապարակեց փակ, գաղտնի քվեարկության արդյունքները։

Ըստ այդմ, Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը բավարարելու համար կողմ է քվեարկել 59, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր։