Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Առանց արտակարգ դրության ռեժիմի երկարացման սահմանափակումները պահպանելու համար կատարված աշխատանքները մոտեցել են ավարտին: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ արդարադատության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ օրենքների նախագծերի մշակման աշխատանքներն ավարտվել են և ուղարկվել վարչապետի աշխատակազմ։ Այլ մանրամասներ, սակայն, Լուսինե Մարտիրոսյանը չհայտնեց: Ինչպես հայտնի է, արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Առողջապահության նախարարությունը Արդարադատության նախարարության հետ միասին օրենսդրական նախաձեռնություն է մշակում, որ հնարավոր լինի սպտեմբերի 11-ին արտակարգ դրության ժամկետը ևս մեկ անգամ չերկարաձգել, սակայն սահմանափակումները պահպանել:
Հիշեցնենք, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչ սեպտեմբերի 11, հետևաբար մինչ այդ օրը պետք է կա՛մ այդ նախագծերն ընդունվեն, կա՛մ էլ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի: Սակայն օգոստոսի 12-ին՝ խորհրդարանում քննարկման ժամանակ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, թե արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ, այսինքն՝ մինչև սեպտեմբեր նոր օրենքը պետք է ընդունված լինի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում