|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Կինոյի մասին օրենքի նախագծի մշակմանը պետք է մասնակցեն կինոգործիչները, ոչ թե մշակույթի նախարարության անդամները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դերասան Ալեքսանդր Խաչատրյանը:
Ըստ նրա` օրենքը պետք է լինի արտոնությունների և սահմանափակումների մասին օրենք, որը թույլ չի տա, որ ամեն մարդ մտնի կինոյի ոլորտ:
«Այն նաև որոշ չափով պետք է ցենզուրա մտցնի, բայց սովետական մակարդակի ցենզուրայի մասին չէ խոսքը: Հասկանո՞ւմ եք` գոնե հեռուստատեսությունը և կինոն պետք է մի քիչ «պլենդուզի» մակարդակից բարձր լինեն, և հեռուստասերիալն էլ պետք է լինի գեղարվեստական գործ, եթե, իհարկե, այնտեղ պատահական մարդիկ չաշխատեն»,- ասաց Խաչատրյանը` հավելելով, թե չի կարելի փողոցի կեղտը լցնել կինո:
Ի դեպ, նա տեղեկացրեց, որ երեկ է Հայաստան վերադարձել` գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու համար: