Փոխարժեքներ
22 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
Օրենքը պետք է կատարվի հարյուր տոկոսով: Եթե օրենքը գործի բանակում, ապա կբացառվեն այն դեպքերը, որոնք կատարվում են այսօր: Օրենքը չպետք է գրվի եւ մնա թղթի վրա. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ իր նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են բարձրաստիճան զինվորականներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ քննարկել են վերջին շրջանում բանակում տեղի ունեցած միջադեպերը:
Հ. Կարապետյանը նաեւ հայտնեց, որ հանձնաժողովի նիստ է տեղի ունենալու նաեւ վաղը, որի ընթացքում քննարկվելու է «Զինակոչի մասին» եւ «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը: ԱԺ հանձնաժողովի նախագահը կարեւորեց ոչ միայն համապատասխան օրենքների ընդունումը, այլեւ դրանց մասին զինվորների եւ սպայական անձնակազմի իրազեկման մակարդակի բարձրացման հարցը:
Նա ցավով արձանագրեց, որ բանակում հաճախ գործում են այլ օրենքներ` թաղային ու գաղութային:
«Մեր բանակը պետք է լինի օրենքի շրջանակներում գործող և մարդիկ, ովքեր չեն համապատասխանում սպայի կոչմանը և չեն կարողանում առաքելություն իրականացնեն, պետք է բանակում չլինեն»,- ասաց նա:
ՀՅԴ պատգամավորի համար զարմանալի է այն հանգամանքը, որ պաշտոնյաները տեղի ունեցած միջադեպերին արձագանքում են միայն այն ժամանակ, երբ դրանք սկսում են լայնորեն քննարկվել սոցիալական ցանցերում: Այնինչ, նրա համոզմամբ, պաշտոնյաները պարտավոր են արձագանքել անմիջապես լրատվամիջոցի հրապարակմանը: