|
Փոխարժեքներ
13 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.83 |
| EUR | ⚊ | € 444.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.8304 |
| GBP | ⚊ | £ 512.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
Այսօր` Ազգային ժողովում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, հաշվետվության հերթը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն էր: Նախարար Արտեմ Աստարյանը նախ նշեց, որ գործազրկությունը փոքր-ինչ նվազել է` կազմելով 16, 2 տոկոս` անցյալ տարվա 17,3-ի փոխարեն:
Նշենք, որ հաշվետվությունից հետո ԱԺ պատգամավորները որևէ հարց չհնչեցրին այս կարևորագույն ոլորտի` սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության վերաբերյալ:
Լրագրողների այն հարցին` արդյոք նախարարը պայմանավորվե՞լ էր պատգամավորների հետ, որ նրանք հարցեր չուղղեին ոլորտի վերաբերյալ, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Բացարձակ: Պատգամավորները հարցեր տալիս են այն դեպքում, երբ հարցադրումները շատ առարկայորեն իրենց հուզում են, և տվյալ դեպքում եթե հարցեր չեն եղել, ուրեմն բյուջեի կատարողականի վերաբերյալ բոլոր հարցերին պատասխաններ ունեցել են»: