Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՀՀ Հատուկ քննչական ծառայության համար մինչ օրս սահմանված չեն եղել ծառայության պաշտոնատար անձանց սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման պայմանները, ինչպես նաև հաստատված չեն դրանց սահմանաքանակները: Որովհետեւ ՀՔԾ-ն, որպես օրենքով ստեղծված առանձին պետական մարմին, ընդգրկված չէ կառավարության 2005թ փետրվարի 17-ի N194-Ն որոշման մեջ, որով կանոնակարգվում են պաշտոնատար անձանց սպասարկող ծառայողական մեքենաների հատկացման, շահագործման եւ սպասարկման կարգը, պայմաններն ու դրանց սահմանաքանակները:
Արդյունքում' ՀՔԾ-ին կառավարության` 2013-ի դեկտեմբերի 5-ի N1355-Ն որոշմամբ հատկացվել է նոր ծառայողական ավտոմեքենա, եւ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրերում, նախատեսել համապատասխան ծախսեր, որոնց իրականացման համար չկա անհրաժեշտ նորմատիվային բազա:
Այդ իսկ պատճառով կառավարության վաղվա նիստում նախատեսվում է կատարել հիշյալ փոփոխությունը: