կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-06 16:59
Քաղաքական

Նոյեմբերյանում ոչ մի կուսակցություն էլ չհաղթեց. Հաղթեցին թեկանածուները, որոնք այդ ուժերի հետ կապ գրեթե չունեին.ԼՀԿ-ական

Նոյեմբերյանում ոչ մի կուսակցություն էլ չհաղթեց. Հաղթեցին թեկանածուները, որոնք այդ ուժերի հետ կապ գրեթե չունեին.ԼՀԿ-ական

Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Սարգիս Ալեքսանյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին:

Նա, մասնավորապես, նշել է. «Նոյեմբերյան խոշորացված համայնքում ոչ մի կուսակցություն էլ չհաղթեց։ Հաղթեցին թեկանածուները, որոնք կուսակցությունների հետ կապ գրեթե չունեին, որոշ դեպքերում կուսակցությունը խանգարեց անհատներին ավելի շատ քվե ստանալու։ Թող կուսակցությունները դոշները փքած չասեն մենք հաղթանակ տարանք և դրոշակ դարձնեն իրենց հետ առնչություն չունեցող տոկոսները հանրությանը ներկայացնելով։

Շնորհավորում եմ բոլոր թեկնածուներին և ազգաբնակչությանը»:

Նշենք, որ Նոյեմբերյանում ընտրություններին մասնակցում էր երեք ուժ՝ ՔՊ-ն, «Հանուն Հանրապետության» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները: Առավել շատ թվով ձայներ ստացել է ՔՊ-ն՝ շուրջ 44 տոկոս: Մյուս երկու ուժերը գրեթե հավասար թվով ձայն են ստացել: