|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Իրանի համասեռականները Facebook սոցիալական ցանցում արշավ են սկսել իրանական վարչակարգի դեմ, որն իրենց հանցագործներ է համարում եւ դրա համար մահապատիժ սահմանում: Նրանք ինտերնետում իրենց տեսահաղորդագրություններ են թողել` փորձելով աշխարհին ցուցադրել, թե ինչպես են տառապում խտրական քաղաքականությունից. գրում է Guardian թերթը:
Թեեւ 2007-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, թե Իրանում համասեռամոլներ չկան, ավելի քան 1600 մարդ միացել է «Մենք ամենուր ենք» ինտերնետային ակցիային: Իհարկե, իրենց պատմությունները վիտուալ տարածքում տեղադրած իրանցիներն ամեն կերպ թաքցրել են իրենք ով լինելը` երկյուղելով բացահայտումից ու մահապատժից:
Իրանցի համասեռամոլները, փախչելով այաթոլլաների վարչակարգից, հիմնականում ապաստան են գտնում հարեւան Թուրքիայում, թեեւ վերջինս նույնպես ավելի ու ավելի է շեղվում իսլամականացման ճանապարհով: