|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն երկրորդ տարին է, որ Նովրուզի տոնակատարություններն Իրանում անցկացվում են երկրի նախագահի հովանու ներքո:
Այս տարվա միջոցառմանը, որը կայացավ Թեհրանում մարտի 26-27-ը, Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով մասնակցում էին միայն հինգ երկրների առաջնորդներ՝ Հայաստանի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Իրաքի նախագահները, թեեւ հրավեր էր ուղարվել երկու տասնյակ երկրների ղեկավարների:
Քանի որ Նովրուզը (պարսկերենից թարգմանաբար՝ Նոր օր) որևէ կապ չունի իսլամի, մուսուլմանության հետ, Իրանի հոգևորականությունը՝ այաթոլլաները, չեն ողջունում Մահմուդ Ահմադինեժադի նախաձեռնությունը՝ կարևորություն տալ Նովրուզին և անգամ անցկացնել միջազգային տոնակատարությունների մակարդակով:
Ուշագրավ է, որ Իրանի կրոնապետը` այաթոլլա Ալի Խամենեին, ով երկրի իրական ղեկավարն է, չի հանդիպել Թեհրանում գտնվող հինգ երկրների նախագահներից և ոչ մեկի հետ:
Ի դեպ, Ադրբեջանը Թեհրանի Նովրուզի միջազգային տոնակատարությաններին մասնակցել է փոխնախարարի մակարդակով, ընդ որում այդ երկրում էլ է նշվում Նովրուզը (Նովրուզ բայրամ), թեեւ տոնը ոչ մի կապ չունի ոչ միայն իսլամի, այլեւ թուրքական ժողովուրդների ազգային տոների հետ: