|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի փաստաբան Ադել Հեյդարին հերքել է ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն իր վստահորդի ձերբակալության մասին. ըստ ТАСС-ի` տեղեկացնում է Erem news լրատվական պորտալը:
Մինչդեռ պաշտոնական Թեհրանը դեռևս չի հերքում կամ հաստատում նախկին նախագահի ձերբակալության մասին լուրը:
Տեղեկացրել ենք, որ Լոնդոնում տպագրվող համաարաբական Al-Quds Al-Arabi թերթը, վկայակոչելով իրանական աղբյուրներ, հաղորդել էր, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի թույլտվությամբ Շիրազում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Պատճառը, ըստ թերթի, քաղաքական գործչի հակակառավարական հայտարարություններն են, որոնք Թեհրանը համարում է «անկարգություններ սադրելու կոչ»: Նախորդ հինգշաբթի, ելույթ ունենալով Բուշերում ցույցի դուրս եկածների առջև, Ահմադինեժադն ասել էր, որ «որոշ պաշտոնյաներ հեռու են ժողովրդի խնդիրներից և ոչինչ չգիտեն հասարակությունում առկա իրական վիճակի մասին»: