|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր կայացած մամուլի ասուլիսում Վիկ Դարչինյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
-Ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր մոտ ցանկություն առաջացավ «Հայաստանն ընդդեմ աշխարհի» շոուն անցկացնել Հայաստանում, ե՞րբ ծագեց այդ միտքը:
- Ճիշտն ասած, այդ միտքը վաղուց կար ինձ մոտ, սակայն երկար ժամանակ չէր ստացվում այն իրականացնել, երկար ժամանակ բանակցություններ վարեցինք և, ի վերջո, թույտվություն ստացանք:
-Գո՞հ եք շոուից:
- Այո, միանշանակ այն արդարացրեց իմ բոլոր սպասելիքները: Շոուի հիմնական նպատակն էր աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը նույնպես կարող է նմանատիպ միջազգային մրցումներ անցկացնել, և, ինչպես տեսանք, դա ստացվեց: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են, բոլոր հովանավորներին:
- Որքա՞ն գումար ծախսեցիք շոուի վրա:
- Շնորհակալ եմ հովանավորներից, սակայն կարող եմ ասել, որ անձամբ ես ավելի շատ գումար եմ ներդրել իմ գրպանից:
-Մամուլում բավականին ակտիվ քննարկվում էր Ձեր գոտին նախագահին նվիրելու փաստը, ինչը բազմաթիվ տհաճ արձագանքների պատճառ հանդիսացավ:
- Ես շատ վիրավորված եմ իմ քայլը նմանատիպ մեկնաբանության արժանացնելու փաստից: Կարծում եմ` բոլորն էլ լավ գիտեն, թե խոսքն ում է վերաբերում: Իմ գոտին նախագահին նվիրելու մտադրության մասին ոչ մեկ չգիտեր, դա, այսպես ասած, անակնկալ էր: Այժմ ինձ համար պատրաստում են գոտու կրկնօրինակը: Ես ևս մեկ անգամ կրկնում եմ` նախագահին նվիրել եմ իմ գոտին, ոչ թե տիտղոսը: Եվ այն կարծիքը, որ ես գոտին նվիրել եմ մարզադպրոցի հողատարածքի դիմաց, սխալ է: Այն ինձ ուղղակի տվել են մատչելի գներով:
-Ի՞նչ ընթացքի մեջ է մարզադպրոցի շինարարությունը: Այն Երևանո՞ւմ է լինելու, թե՞ Վանաձորում:
-Մարզադպրոցը Երևանում է կառուցվելու, դեռևս քննարկվում են մանրամասները` կապված տեղի հետ, որից հետո էլ կսկսվի շինարարությունը: Ես մեծ հույսեր ունեմ` կապված այդ մարզադպրոցի հետ, այն լավ միջոց է երեխաներին փողոցներից կտրելու և լավ ապագա ապահովելու, քանի որ ինքս նկատել եմ, որ լավ պոտենցիալ ուժ ու հեռանկարներ ունեցողները շատ են: