|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիան մոտ ժամանակներս սառեցնելու է Իսրայելի հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունները, եւ այդ երկրի հետ հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպես Հայաստանի հետ է. տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
Բացի այդ` Թուրքիան ակտիվորեն խոչընդոտելու է Իսրայելի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, նաեւ ճնշում է գործադրելու Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության վրա` պահանջելով, որ Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառվեն. թուրքերը պնդում են, որ Երուսաղեմը խախտում է միջուկային զենքի չտարածման կոնվենցիան:
Միաժամանակ, Անկարան շարունակում է պնդել, որ այդ բոլոր քայլերից կարելի խուսափել, եթե Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրի Գազայի հատված մեկնող «Ազատության նավատորմիղի» վրա հարձակման ժամանակ զոհված Թուրքիայի 9 քաղաքացիների համար եւ փոխհատուցում տրամադրի նրանց ընտանիքներին: