Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իսրայելի հյուսիսը Լիբանանից հրթիռակոծության է ենթարկվել։ Times of Israel-ի փոխանցմամբ՝ Լիբանանից մի քանի հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի վրա։
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը Twitter-ի իր միկրոբլոգում հաստատել է, որ երկրի հյուսիսում օդային հարձակման ահազանգ է հնչում, նշվում է, որ հրթիռներից մեկը որսացել է իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգը։
«Հյուսիսային Իսրայելի ազդանշաններից հետո, Լիբանանից հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք, որը հաջողությամբ որսացել է Իսրայելի ՀՕՊ համակարգի կողմից»,-«Գազետա ռու»-ն ներկայացրել է զեկույցից հատված։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների, հրթիռի արձակման հետևում կարող է կանգնած լինել լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը, որը հայտարարել էր, որ պատասխան կտա Իսրայելին Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթում բախումներից համար:
Ինչպես հայտնում է Ynet պորտալը, ի պատասխան հրթիռների արձակման Իսրայելը պատասխանել է լիբանանյան տարածքի հրետանային ռմբակոծությամբ։