Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այսօր «Ֆուկուսիմա-1» եւ «Ֆուկուսիմա-2» ճապոնական ատոմակայանների անձնակազմերը անհապաղ տարհանման հրաման են ստացել: Պատճառը երկրի հյուսիս-արեւելքում դարձյալ գրանցված 6,3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժն է:
Սակայն, ըստ ատոմակայանների մասնագետների, դրանք նոր ցնցումից չեն վնասվել:
Ի դեպ, «Ֆուկուսիմա-1»-ից ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կարող է գերազանցել 1986 թվականին Չեռնոբիլում գրանցված քանակը. այսօր հայտարարել է վթարված ատոմակայանի օպերատոր` «Տոկիո էլեկտրիկ փաուեր» ընկերության ներկայացուցիչը:
Նրա խոսքերով` ռադիոակտիվ նյութերի արտահոսքը դեռ ամբողջությամբ չի կանգնեցվել: Այսօր երկրի կառավարությունը որոշել է ատոմակայանի վթարայնությունը 5-ից բարձրացնել առավելագույն` 7 մակարդակի: Ավելի վաղ այդ մակարդակի վթարայնություն ստացել էր միայն Չեռնոբիլի ատոմակայանը:
Սակայն Ճապոնիայի ատոմային եւ արդյունաբերական անվտանգության գործակալությունը վստահեցնում է, որ իրավիճակը «Ֆուկուսիմա-1»-ում սկզբունքորեն տարբերվում է չեռոբիլյանից: Նրանց տվյալներով` ռադիակտիվ նյութերի արտահոսքը ներկայումս չի գերազանցում Չեռնոբիլում գրանցվածի 10 տոկոսը:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։