|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Բրիտանացի գիտնականների կարծիքով` սուրճի ազդեցությունն ունի ավելի շատ պլացեբոյի էֆեկտ, որը պայմանավորված է մարդու կողմից այդ նյութի նկատմամբ ունեցած ներշնչանքով:
Փաստորեն, սուրճի թարմացնող ազդեցությունը կապված է մեր մտքերի հետ:
Գիտնականները փորձերում ներգրավել են 88 կամավորի, որոնց սուրճ են հյուրասիրել, սակայն ոչ բոլորին է բաժին հասել իսկական սուրճ: Մի խմբին տվել են կոֆեինով սուրճ, իսկ մյուսներին` առանց կոֆեինի, բայց հավատացրել են, որ դա իսկական սուրճ է:
Մինչև սուրճ խմելը հատուկ թեստերի միջոցով պարզվել է մասնակիցների` գործողություններ կատարելու արագությունը:
Սուրճ խմելուց հետո մասնագետները կրկնել են թեստը և պարզել, որ գիտափորձի թե՛ կեղծ և թե՛ իսկական սուրճ խմած մասնակիցները նույն ցուցանիշներն են ունեցել. տեղեկանում ենք drugs.am կայքից: