Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում առեղծվածային հանգամանքներում մահացած ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով երեկ ձերբակալվել է երկու զինծառայող, որոնցից մեկը սպա է:
Այս մասին yerkir.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: Նա հայտնեց, որ դեպքի վայրում աշխատում է ՊՆ քննչական վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Արցախում է գտնվում նաև ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Իրականացվում են օպերատիվ մեծածավալ աշխատանքներ` դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար: Գործը գտնվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խիստ վերահսկողության ներքո: Վաղը դեպքի վայր է մեկնելու նաև պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը»,- տեղեկացրեց Դ. Կարապետյանը` հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է եւ առաջիկա օրերին հնարավոր են նաև այլ ձերբակալություններ:
Ձերբակալվածների անունները, սակայն, Դ. Կարապետյանը չհրապարակեց` ելնելով նախաքննության շահերից և ձերբակալվածների ընտանիքների անդամների անվտանգությունից:
Հիշեցնենք, որ 1992 թվականին ծնված Աղասի Աբրահամյանը մահացել է Ղարաբաղի զորամասերից մեկում օգոստոսի 26-ին` ժամը 21:30-ի սահմաններում: Անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց 18-ամյա զինվորը մահացել է: