Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն ինչի հնարավոր է հասնել, նույնիսկ նրան, ինչն այսօր կարող է երազանք թվալ, կարեւորը նպատակադրվելն է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, անդրադառնալով` Հայաստանի` Եվրամիությանը անդամակցելու հարցին:
Նա խոսեց Լեհաստանի նախագահի Հայաստան եւ տարածաշրջանի այլ երկրներ այցի մասին, որոնք ընդգրկված են ԵՄ-ի Արեւելյան գործընկերության ծրագրում:
Լեհաստանի նախագահը, որպես ԵՄ-ում նախագահող երկրի նախագահ, այդ այցելությունների ընթացքում նշել է, որ Եվրամիությունը բաց է բոլոր պետությունների համար, եթե նրանք կարողանան բավարարել ԵՄ պայմանները:
Նախագահն օրինակ է բերել հենց իր երկիրը. Լեհաստանն էլ ծանր ժամանակներ է ունեցել, սակայն նպատակ է ունեցել հասնելու ԵՄ եւ ՆԱՏՕ:
«Այս տարիների ընթացքում մենք հասել ենք նրան, ինչն այժմ ունենք: Իհարկե, չենք թաքցնում, որ Լեհաստանն ավելի աղքատ է, քան Գերմանիան: Իհարկե, չունենք այնպիսի դիզայն, ինչպիսին իտալացիներն ունեն: Բայց պետք է ասեմ, որ Լեհաստանը 6-րդն է իր տնտեսությամբ»,- ասաց դեսպանը:
Նա հավելեց, որ Լեհաստանը զիջում է Հայաստանին նաեւ իր բնական հարստություններով, սակայն Հայաստանի պես Լեհաստանն էլ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներում է եղել:
Զդիսլավ Ռաչինսկին նշեց, թե Հայաստանում եղել է 1990-ականներին: Այժմ շատ մեծ փոփոխություններ է նկատում. այն ժամանակ չկար գազ, ջուր, հոսանք: Հիմա կյանքն ավելի բարվոք է, սակայն դեսպանը մարդկանց մոտ չի տեսնում այն ոգեւորությունը, որը կար 90-ականներին: