|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սահմանից եկող լուրերը հակասական են` կա'մ ասում են, որ ամեն ինչ լավ է, կա'մ էլ` մեր բանակը մի շարք խնդիրներ ունի և բանակում տիրող իրավիճակը շատ կենցաղային է: Բոլորս էլ գիտենք` երկուսն էլ կա բանակում. այսօր լրագրողներին ասաց «Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունը:
Նա նշեց, որ սահմանին տիրող իրավիճակն այս օրերին բոլորին է անհանգստացնում: «Ինձ անհանգստացնում է այն, որ մեր ժողովրդի ոգևորությունը, որը մեկ էլ Սարդարապատի օրերին էր այսպես, հանկարծ հիասթափության չվերածվի: Իսկ ոգևորությունը պահպանելու համար մերոնք պետք է մի քիչ առաջ գնան, քանի որ սահմանից եկողներն ասում են, որ իրենց չեն թողնում առաջ գնալ: Կարծում եմ` հերիք է` պաշտպանական բանակ լինենք»,- ասաց Հայկազունը:
Ըստ նրա` մեր իշխանությւոնները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի այս ոգևորությունը պահպանվի: