Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը քննադատել են ԶԼՄ-ներին երդմնակալության արարողության լուսաբանման համար, հայտնում է AFP գործակալությունը:
Թրամփի խոսքերով՝ Ազգային ճեմուղում իր ելույթի ժամանակ եղել է մոտ մեկուկես միլիոն մարդ: Որոշ ԶԼՄ-ներ հայտնել են, որ ներկաների թիվը զգալի քիչ է եղել՝ նախագահին մեղադրելով նրանում, որ նա «չի կարող հաշվել»:
«Նրանք (ԶԼՄ-ները) ցուցադրում էին գրեթե դատարկ դաշտը և ասել են, թե Թրամփն ուշադրություն չի գրավել»,- ասել է նա:
Սփայսերը Սպիտակ տանն իր առաջին ճեպազրույցում անդրադարձել է Թրամփի երդմնակալության ելույթի ներկաների թվին:
«Դա ամենամեծ լսարանն էր, որը ներկա է եղել երբևէ երդմնակալությանը»,- ասել է նա՝ լրագրողներին մեղադրելով «դիտավորյալ կեղծ հաղորդագրություններ» տարածելու մեջ:
«Ժողովրդի ոգևորությունը նվազեցնելու փորձերն ամոթալի են ու սուտ»,- ընդգծել է նա՝ հեռանալով սրահից ու լրագրողներին թույլ չտալով ավանդույթի համաձայն հարցեր տալ:
Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում հունվարի 20-ին: