|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Մեդիմաքս» գործակալությանը տված հարցազրույցում չի հերքել, որ Հրազդանի կիրճում կառուցվող ռեստորանային համալիրը իրենն է:
- Նախեւառաջ, այդ շինության անունն է ոչ թե «Վենեցիա», ինչպես գրել էին, այլ «Ֆլորենս»: Այո, այդ կառույցի հետ եւս առնչություն ունեմ: Հրազդանի կիրճում մենք մի խումբ ընկերներով կառուցել ենք ռեստորանային համալիր: Ընդ որում` այդ ընկերներիս մի մասը արտասահմանից է: Վստահ եմ, որ լավ բան ենք կառուցել, ու մեր արածի համար չեմ ամաչում: Ցանկանում եմ, որ ուրիշները եւս իրենց ընկերներին հրավիրեն, ներդրումներ անելու Հայաստանում: Իսկ ինչ վերաբերում է իմ միջոցներիրն, որոնք ուղղվել են այդ համալիրի կառուցմանը, ես դրանց օրինականության բոլոր ապացույցներն ունեմ: Թող որեւէ մեկը չկասկածի: