|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողները հարցեցին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
Պատգամավորը նշեց, որ ԲՀԿ-ն մնում է իր տեսակետին, և, քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում հանդիպելով ՀՀ նախագահի հետ, արձանագրել են, որ չի բացառվում, որ լինի կիսանախագահական կառավարման համակարգի տեքստ: ԲՀԿ-ի կարծիքով` կիսանախագահական համակարգի բարելավման հնարավորություն կա:
Մասնավորեցնելով` պատգամավորը նշեց, որ այսօր պարզ չէ, թե խորհրդարանական կառավարման դեպքում երկրի ներքին ու արտաքին անկայունության պարագայում ով է լինելու երկրի գերագույն գլխավոր հրամանատարը: ԲՀԿ-ն կարծում է, որ Հայաստանում պետք է լինի հստակ աշխատող վարչական ռեսուրս, որը թույլ կտա լուծել հարցերը անկայունության դեպքում, որովհետև պարզ չէ, թե պառլամենտականի դեպքում ինչպես է լուծվելու առաջնային մանդատի խնդիրը:
«Եթե կլինի կիսանախագահական կառավարման համակարգի հետ կապված տեքստ, ապա մենք կտանք մեր առաջարկները, որոնք հենց այսօր էլ պատրաստ են»,- ասաց Միքայել Մելքումյանը: