|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Ադրբեջանը, որը ևս մեկ անգամ ապացուցեց իր երեխայասպան, մարդակեր լինելը և հայատյաց քաղաքականությունը, ահաբեկիչ է հռչակել հայ մոդել Արմինե Հարությունյանին, որը մասնակցել է ՈՄԱ-ի 10-օրյա դասընթացին՝ ցանկանալով ընդամենը սովորել առաջին բուժօգնություն և ինքնապաշտպանություն այն դեպքում, երբ իր հայրենակիցներին սպանում, գլխատում և խոշտանգում են։
Ադրբեջանական քարոզչական դաշտը տարածում է մեր հայրենակցի լուսանկարը՝ նրան ներկայացնելով որպես ահաբեկիչ և դարձնելով քննադատության թիրախ։ Հրավիրում ենք միջազգային բոլոր լրատվամիջոցների ուշադրությունը՝ պայքարելու նման ապատեղեկատվության դեմ և միջոցներ ձեռնարկելու՝ սանձելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը։