|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ նախագահական հանձնաժողովը քննարկել է մի զեկույց, ըստ որի` Գվատեմալայի 83 բնակիչներ մահացել են 1940-ական թվականներին ԱՄՆ-ից եկած գիտնական-բժիշկների կողմից սեռական վարակներով կանխամտածված վարակվելու հետեւանքով:
Հարյուրավոր գվատեմալցիներ` բանտարկյալներ, հոգեբուժարանների հիվանդներ, մանկատների սաներ, ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում հակառակ իրենց կամքին վարակվել են սիֆիլիսով եւ հոնորեայով, ապա նրանց վրա ստուգվել է պենիցիլինի արդյունավետությունը:
Եվ միայն 2010 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ը խոստովանել է, որ ամերիկացի բժիշկները նման գիտափորձեր են իրականացրել: Նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել իր գվատեմալցի գործընկեր Ալվարո Կոլոմից: Ներկայումս գվատեմալցիները դատի են տվել ԱՄՆ կառավարությանը: