Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԼՂՀ կառավարության որոշմամբ՝ հանրապետության սոցիալական մի քանի խմբերում ընդգրկվածներ նյութական աջակցություն են ստանալու նաեւ ԼՂՀ հռչակման օրվա կապակցությամբ։
Սոցիալական ապահովության նախարարության սոցիալական աջակցության բաժնի պետ Սամվել Իսրայելյանի տեղեկացմամբ՝ օգոստոսի 24-ից սկսվել է առանձին խմբերի տրամադրվող միանվագ դրամական օգնության գործընթացը: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է շուրջ 74 միլիոն դրամ:
Որոշման համաձայն՝ 16-հազարական դրամ կստանան ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները եւ նրանց հավասարեցված անձինք, 13-հազարական դրամ՝ Մեծ Հայրենականի մասնակիցներն ու նրանց հավասարեցված անձինք, 11-հազարական դրամ՝ նույն պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներն ու ԽՍՀՄ մեդալակիրները, 10-հազարական դրամ՝ Արցախյան գոյամարտի հաշմանդամ զինծառայողները։ Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների եւ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների երկու զոհ ունեցողներն օգնություն կստանան սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները` եռապատիկի չափով: