Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երկիր» միության «Վան» նախագծի շրջանակներում ձևավորված գիտահետազոտական արշավախումբը 2011թ. հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը այցելել և ուսումնասիրություններ է կատարել Համշենի, Դերսիմի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի մի շարք այլ բնակավայրերում:
Արշավախմբի անդամ երաժիշտները («Վան» նախագիծ» խումբ, գեղարվեստական ղեկավար` Նորայր Քարտաշյան) մասնակցել են Արգուվանի երաժշտական փառատոնին, ինչպես նաև Մնձուրի բնության և մշակույթի փառատոնին՝ ելույթ ունենալով Դերսիմի Օվաջըկ և Խոզաթ քաղաքներում կայացած համերգներին:
Արշավախմբի կազմում ընդգրկված առանձին հետազոտական խումբը` ազգագրագետ Հրանուշ Խառատյանի և արևելագետ Անուշ Հովհաննիսյանի մասնակցությամբ, դաշտային ազգագրական հետազոտություններ է կատարել դերսիմցիների շրջանում՝ հավաքելով ազգագրական հարուստ նյութ. ուսումնասիրվել են տեղական բնակչության ավանդական նվագարանները, տեսագրվել են ավանդական երգերն ու պարերը, գրի են առնվել վիպական բանարվեստի տեսակների (առասպել, հեքիաթ, ավանդազրույց, գուշակություն, անեծք և օրհնանք, աղոթք և այլն) մի շարք նմուշներ, էթնիկ ոչ նյութական մշակութային ժառանգության այլ դրսևորումներ:
Գիտարշավն իրականացվել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի իշխանությունների և «Ֆինեկո» կազմակերպության (www.fineco.fr) ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև թուրքական «Անադոլու կուլտուր» հիմնադրամի կազմակերպչական օժանդակությամբ: