կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-29 11:11
Տարածաշրջան

Չեն կրկնվելու Դերսիմում տեղի ունեցած ցավերը. Դավութօղլու

Չեն կրկնվելու Դերսիմում տեղի ունեցած ցավերը. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ելույթ է ունեցել Թունջելիում և Մալաթիայում. տեղեկացնում է AA-ն:

 

«Այս երկրում այսուհետ ոչ մի կերպ, ոչ մի պատճառով ճնշում և հալածանք չի լինելու: Դերսիմի ցավերը չեն կրկնվելու: Չի վարկաբեկվելու մարդու մտածելակերպը: Մենք ցավերի հետ առերեսվել ենք, առերեսվելու ենք»,- ասել է նա:

 

Ելույթի ընթացում Դավութօղլուն քննադատել է նաև ընդդիմադիր կուսակցություններին` սադրանքներ իրականացնելու համար:

 

«Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը նշել էր, թե Դերսիմը պետության համար թարախապալար է: Մեկ ուրիշը՝ Նաջի Թուղրուլը, ասել էր, թե Դերսիմը պետք է «մարդ դառնա», այլապես պետությունն այն «մարդ կսարքի»: Ահա և մենք՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, գետնին ենք հավասարեցրել պետության՝ ժողովրդին մարդ դարձնելու վերաբերյալ հավատքը: Պետությունն այս ժողովրդի հրամանը կատարողն է՝ նրա ծառայության առաջ»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

 

 

Անդրադառնալով նաև քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը՝ Դավութօղլուն ասել է, որ իրենք՝ որպես կուսակցություն, վճռականորեն ասելու են, որ «այս երկրում թուրք, քուրդ, սուննի, ալևի խտրականություն չի եղել և չի լինելու»: Ի դեպ, ոչ մի խոսք չի ասել Թուրքիայում հայերի հանդեպ խտրականությանը: