|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Դերսիմում այս օրերին անցկացվելու է Մնձուրի բնության եւ մշակույթի փառատոնը։ Ժամանակակից Թուրքիայում գտնվող պատմական Խարբերդի այս շրջանում, որն ավերածություններ ու կոտորած է տեսել ինչպես 1915-ին, այնպես էլ 1936-38 թվականներին, արդեն ավանդական դարձած փառատոնին մասնակցում են հազարավոր մարդիկ:
Վերջին շրջանում բազմաթիվ դերսիմցիներ վերադառնում են իրենց հայկական արմատներին։ Իսկ այսօր, Արեւմտահայության հարցերի ուսումնասիրման կենտրոնի նախաձեռնությամբ, Երեւանից մի քանի տասնյակ մարդ ուղեւորվել է Դերսիմ՝ ներկա գտնվելու փառատոնին, նաեւ ազգագրական երգի «Մարաթուկ» համույթը։ Նրանց այցելությունը կազմակերպել է Դերսիմի հայերի միությունը։
Այցելություններ են լինելու նաեւ Վան, Մուշ, Դիարբեքիր եւ այլ բնակավայրեր։ Ուխտավորներին ուղեկցում է նաեւ «Երկիր Մեդիայի» նկարահանող խումբը: