|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Օգոստոսի 23-ին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի և դեսպանության քաղաքական խորհրդատու Քրիստոֆեր Անդերսոնի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀԱԿ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես` անդրադարձ է եղել Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև ընթացող երկխոսության ներկա վիճակին և հեռանկարներին: