|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանն Իրանին առաջարկել է նոր ատոմակայաններ կառուցել, բացի արդեն կառուցված, սակայն դեռ շահագործման չհանձնված Բուշերի ԱԷԿ-ից: Երեկ այդ մասին, ըստ mignews.com-ի, հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերիդուն Աբասի-Դավանին:
Նրա խոսքերով` կողմերը բանակցություններ են վարել, որոնց արդյունքներով Մոսկվան Թեհրանին մի շարք առաջարկներ է արել: «Ապագա նախագծերը կիրականացվեն այնպես, որ երկու երկրների շահերն էլ պաշտպանվեն»,- նշել է Աբասի-Դավանին` չմանրամասնելով, թե ատոմակայանները քանիսն են լինելու եւ կոնկրետ որտեղ են կառուցվելու:
Նշենք, որ Բուշերի ատոմակայանի գործարկման արարողությունը դարձյալ հետաձգվել է` մինչեւ 2011-ի նոյեմբերը կամ դեկտեմբերի սկիզբը: Դա առաջացրել է իրանական կողմի դժգոհությունը: