Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիան մտահոգված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին տված «անձնական խոստումներով», գրում է Daily Mail-ը։
Երկուշաբթի Կրեմլում նախագահ Պուտինի հետ ընթրիքից հետո Ֆրանսիայի նախագահն իրեն որպես Արեւելյան Եվրոպայում պոտենցիալ խաղաղարար դրսեւորեց: Ընթրիքի ժամանակ Մակրոնը Պուտինին առաջարկներ է արել, որոնք հավանություն չէին ստացել ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի գործընկերների, այդ թվում՝ Բրիտանիայի կողմից, պնդում է Daily Mail-ը: Աղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինի հետ բանակցություններից առաջ դաշնակիցների հետ խորհրդակցելու Մակրոնի ակնհայտ անկարողությունը կարող է անիմաստ դարձնել ցանկացած համաձայնագիր: Նրա առաջարկների թվում էր Ուկրաինայի չեզոքությունը, որը բացառում է նախկին խորհրդային հանրապետության մուտքը ՆԱՏՕ:
Կառավարության բարձրաստիճան աղբյուրը Mail-ի նհայտնել է, որ նախագահ Մակրոնն իր խաղաղության առաջարկի մասով «ոչ մեկի հետ չի խորհրդակցել»:
«Նա իր գործն է անում, մենք չգիտենք, թե ինչ է կատարվում... Նա դուրս է եկել ՆԱՏՕ-ի դիրքորոշման շրջանակից: Բայց դա հետաքրքիր է։ Մենք պարզապես պետք է նայենք, թե ինչով դա կավարտվի»:
Չեզոքության մասին Մակրոնի առաջարկին կողմ չէ ոչ ՆԱՏՕ-ն, ոչ էլ Ուկրաինայի կառավարությունը։
Սակայն Կիեւում հանդիպումից հետո Մակրոնն ասել է, որ Մոսկվայի եւ Ուկրաինայի հետ բանակցությունների «հնարավորություն» եւ պատերազմը կանխելու «կոնկրետ գործնական լուծումներ» է տեսնում։