Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին բանակցություններ է վարել սիրիական ընդդիմության 6 ներկայացուցիչների հետ. տեղեկացնում է France Presse-ը:
Նա ներկայացրել է նոր նախաձեռնություն` ուղղված սիրիական ճգնաժամի լուծմանը: Բրահիմին այդ նախաձեռնությունը համաձայնեցրել է ԱՄՆ եւ ՌԴ պաշտոնական անձանց հետ նախորդ շաբաթ Ժնեում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ:
Նոր առաջարկները նախատեսում են անցումային կառավարության ձեւավորում, որի նախարարները ո'չ ալեւիներ կլինեն, ո'չ էլ` ծայրահեղական սուննիներ: Ըստ նախաձեռնության` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պահպանում է իշխանությունը մինչեւ 2013 թվականի երկրորդ կեսը, սակայն իրավունք չի ունենա իր թեկնածությունն առաջադրել 2014-ի նախագահական ընտրություններում:
Հիշեցնենք, որ Բրահիմին ավելի վաղ հանդիպել է Ասադի հետ: «Ես պատիվ եմ ունեցել հանդիպելու նախագահի հետ եւ, ինչպես միշտ, մենք կարծիքներ ենք փոխանակել շատ հարցերի վերաբերյալ, որոնք ապագայում պետք է լուծվեն»,- ասել է նա:
Բրահիմին հույս է հայտնել, որ կողմերը գործունակ լուծում կգտնեն, որը կմիավորի սիրիացի ժողովրդին: