|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Մի շարք լրատվամիջոցներ դիմել են ՀՅԴ մամլո դիվանին` խնդրելով պարզաբանել, թե ինչո՞ւ է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն խիստ գնահատականներով հայտարարություն ընդունել եւ հրաժարվել է մասնակցել Լոս Անջելեսում ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ճաշկերույթին:
Այդ կապակցությամբ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը պատասխանել է. «Հայտարարությունն արտահայտում է Կենտրոնական կոմիտեի դիրքորոշումը եւ թերեւս արդյունք է գաղութում առկա որոշակի տրամադրությունների։ Հասկանալի է, որ ՀՀ-ում կուտակվել են բազմաթիվ հիմնահարցեր, առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ։
Բայց 20-ամյա տարելիցը մեր ընդհանուր հաղթանակի եւ ձեռքբերումների ամրագրումն է։ Մենք իրավունք չունենք այս մակարդակի միջոցառումներում, անձնավորված հարաբերություններով եւ հուզական քայլերով առաջնորդվելու, այլ առիթը պետք է օգտագործենք, մնալով հանդերձ մեր սկզբունքային դիրքերում, նման միջոցառումներով արտահայտելու մեր միասնականությունն ու համախմբվածությունը»: