|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ամուսիններ Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ Քեթրին Ջեյն Լիչը նշանակվել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության համատեղ դեսպաններ՝ հաջորդելով Չարլզ Ջոն Լոնսդեյլին, ով կանցնի դիվանագիտական մեկ այլ աշխատանքի. տեղեկացնում է դեսպանատան մամուլի ծառայությունը:
Նոր դեսպանները կստանձնեն իրենց պաշտոնը 2012 թվականի հունվարին, իսկ դեսպանի պարտականությունները նրանք կկատարեն 4-ամսյա հերթագայությամբ:
«Մենք ուրախ ենք, որ նշանակվել ենք Հայաստանում համատեղ դեսպաններ: Հավատում ենք, որ մեր միասնական եռանդով ու փորձով նոր լիցք կհաղորդենք ՄԹ եւ Հայաստանի միջեւ ավանդական ջերմ հարաբերություններին: Կարծում ենք, որ միասին աշխատելով` կարող ենք իրական ներդրում ունենալ մեր երկու երկրների բարեկեցության ու անվտանգության ապահովման գործում»,- ասել են ամուսինները: