|
Փոխարժեքներ
31 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Ապագա խորհրդարանի ձեւավորման վրա Ռուսաստանն էական ազդեցություն կունենա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «Երկիր»-ի հարցին` նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Մեր այն դիտարկմանը, թե ի՞նչ հնարավորություններ կընձեռի Ռուսաստանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նա պատասխանեց, որ ներկա պահին եւ առաջիկայում Քոչարյանի վերադարձը Ռուսաստանի համար նախընտրելի տարբերակ չէ: Պատճառներից ամենակարեւորը, ըստ Մելիքյանի, այն է, որ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի անունը կապվում է մարտի 1-ի իրադարձությունների հետ:
«Չգիտեմ` ինչ պետք է տեղի ունենա, որ այդ վերաբերմունքը փոխվի: Նման պայմաններում էլ Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանով փոխարինելը Ռուսաստանի համար բացարձակապես անիմաստ է»,- նշեց նա եւ հավելեց, որ այլ խնդիր է, որ ՌԴ-ն Քոչարյանին եւ նրա մտերիմներին նյութական անձեռնմխելիության երաշխիքներ կտա:
Մելիքյանի համոզմամբ` Քոչարյանը Ռուսաստանի համար կարող է պահեստային տարբերակ լինել: Թեեւ Սերժ Սարգսյանը խնդրահարույց չէ ՌԴ-ի համար, բայց, ըստ նրա, Ռուսաստանի համար առաջիկայում Հայաստանում նոր իշխանության անհրաժեշտություն կառաջանա: