|
Փոխարժեքներ
13 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Փաստ» օրաթերթը գրում է
Մենք օրեր առաջ տեղեկացրել էինք, որ, հավաստի տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է Արցախից պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված ՌԴ իշխանությունների հետ հանդիպելու և թեման քննարկելու նպատակով։ Եվ ահա, մոսկովյան մեր աղբյուրը երեկ փոխանցեց, որ ՌԴ քաղաքական շրջանակների հետ արդեն ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն՝ Արցախի պատվիրակներին ընդունելու համար։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում մեծ դերակատարում են ունեցել մոսկվայի ազդեցիկ մի քանի հայեր, ովքեր բավական մտերիմ են ՌԴ ղեկավար շրջանակների հետ և կարողացել են այս հանդիպման կայացման հարցում առանցքային ֆիգուրանտ լինել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, շատ նախնական պայմանավորվածություն կա, որ արցախցիներին Մոսկվայում կընդունեն ամենաբարձր մակարդակով։
Ի դեպ, երեկ տեղեկություն տարածվեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա: Թե որքանով են կապված այս այցերը, առայժմ ճշտել չհաջողվեց:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում