|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վաշինգտոնի դատարանը 72 տղամարդու մեղավոր է ճանաչել մանկական պոռնոգրաֆիայի մեջ ներգրավվելու մեջ: Նրանք բազմաթիվ նկարներ եւ տեսագրություններ են դրել Dreamboard անվանմամբ էջում, որտեղ պատկերված են անչափահաս աղջիկներ, ովքեր սեռական ոտնձգության են ենթակվում: Տեղեկացնում է CNN-ը:
Էջը ունի ավելի քան 600 մասնակից, ովքեր քաջալերում են պեդոֆիլիան:
Համաձայն դատարանում ներկայացված փաստերի, խմբի անդամները տեսագրություններ են դրել էջում, որտեղ 12-ից ցածր տարիք ունեցող աղջիկներ ենթարկվել են սեռական ոտնձգության, եւ տարածել են դրանք մյուս անդամներին:
Տեսագրություններում պարզորոշ երեւացել է, որ զոհերը դեպրեսիայի մեջ են եղել եւ ցավեր են ունեցել:
Դատարանի առջեւ կանգնած 72 տղամարդկանցից 43-ը ձերբակալվել են ԱՄՆ-ում, իսկ մյուսները` արտասահմանում: Անդամներից մոտ 20-ը հայտնի են իրենց համացանցային անվանումով եւ իրական ինքնությունը մնում է գաղտնի: Նրանցից ոմանք կդատապարտվեն 20, իսկ մյուսները` 30 տարի ազատազրկման: