Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը դեռեւս 2008 թվականի ընտրություններից հետո հորդորում էր երկխոսել, սակայն այժմ, երբ երկխոսությունն արդեն սկսված է, նրան դուր չի գալիս ձեւավորված օրակարգը:
«Իմ դիտարկմամբ` միակ խնդիրը, որ քննարկվում է, արտահերթ ընտրությունների հարցն է: Մենք պետք է հստակ հասկանանք, որ եթե արտահերթ ընտրություններ տեղի ունենան սեպտեմբերին, հոկտեմբերին կամ նոյեմբերին, դրանով Հայաստանում իրական ներքաղաքական իրավիճակը չի փոխվելու»,- այսօր լրագրողներին հայտարարեց Արման Մելիքյանը:
Բանախոսի համոզմամբ` ԿԸՀ նախագահի պաշտոնում Գարեգին Ազարյանի նշանակումը եւս խոսում է այն մասին, որ ընտրությունների անցկացման կարգում որեւէ փոփոխություն չի լինելու, եւ կրկնվելու են 2008-ի խայտառակ ընտրությունները:
«Գարեգին Ազարյանին 2008 թվականի ընտրակեղծիքների խորհրդանիշը կարելի է համարել, որովհետեւ ամեն դեպքում նա ի պաշտոնե վավերացրել է այդ խայտառակությունը»,- ասաց Ա. Մելիքյանը` հավելելով, որ առարկայական երկխոսություն առայժմ տեղի չի ունենում, իսկ նման օրակարգով երկխոսությունը Հայաստանին որեւէ օգուտ չեն բերի:
«Իրական երկխոսությունը պետք է ծավալվեր հարցերի շատ ավելի լայն շրջանակի շուրջ, եւ այդ քննարկումները պետք է ներառեն Հայաստանի կառավարման համակարգի նորացման ճանապարհների փնտրտուքը: Սա մի գործընթաց է, որ չի կարող մի քանի ամսում ավարտվել, եւ հարցը լուծվի»,- ասաց նա:
Արման Մելիքյանի խոսքերով` Հայաստանին համակարգային փոփոխություններ են հարկավոր, առանց դրանց ոչ մի ընտրություն` հերթական կամ արտահերթ, որեւէ նոր փոփոխության չի հանգեցնի:
Բանախոսը ՀԱԿ-իշխանություն երկխոսության կայացման եւ արտահերթ ընտրության անցկացման հավանականությունը 20 տոկոս է գնահատում: