կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-10 13:30
Սպորտ

Ալբերտ Ազարյանը կոչով դիմել է հայ մարզիկներին

Ալբերտ Ազարյանը կոչով դիմել է հայ մարզիկներին

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը կոչով դիմել է հայ մարզիկներին:

«Դժվարին ժամանակներ է ապրում համաշխարհային սպորտը, ներառյալ ՝ հայաստանյանը։ Բայց մարզաշխարհը չի հուսահատվել, անգործության չի մատնվել։ Սա լավ է։ Նախանձելի վիճակում չեն նաև մերօրյա մարզիկները։ Սակայն չեմ կասկածում նրանց համարձակությանը և տոկունությանը։ Նրանք մեր արժանապատիվ հետնորդներն են, անկախության սերունդը, և համոզված եմ, որ նպատակային աշխատանքի շնորհիվ կկարողանան հաջողությամբ հաղթահարել առաջիկա վարկանիշային մրցաշարերի արգելքները, կմեկնեն օլիմպիական խաղեր և չեմպիոնական տրամադրությամբ կներկայանան մայր Հայաստանին ու մեր աննկուն ժողովրդին»,- Ազարյանի խոսքերը փոխանցում է ՀԱՕԿ-ը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվեցին և չեղարկվեցին մի շարք միջազգային մրցաշարեր, այդ թվում Տոկիոյի 32- րդ առամային Օլիմպիական խաղերը և ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: