Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ երրորդ անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրված Գարեգին Ազարյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ, բայց, ինչպեսեւ սպասվում էր, շատ հարցեր կա'մ անպատասխան մնացին, կա'մ սպառիչ պատասխաններ չստացան:
Շուրջ 15 րոպե ձանձրալի տոնով Ազարյանը խոսում էր ԿԸՀ առաջիկա անելիքների ու նորությունների մասին, որոնց համար «կռվել է արդեն 3 տարի»: Իսկ երբ հերթը հասավ լրագրողների «անցանկալի» հարցերին, Ազարյանը սկսեց դեսուդեն ընկնել:
Ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում մշտապես կեղծվում են ընտրությունները: «Ընտրությունների ժամանակ կեղծիքներ լինում են, բայց կեղծիքների համար մեղավոր են բոլորը` սկսած ԿԸՀ նախագահից մինչեւ ընտրողը»,- ասաց նա եւ հավելեց, որ ԿԸՀ-ն ընդամենը կազմակերպում է ընտրությունները և որևէ կապ չունի քաղաքական որոշումների ընդունման հետ:
Այնուհետեւ հետեւեցին լրագրողների մյուս հարցերը` կապված կեղծված ընտրությունների, ԿԸՀ-ի եւ անձամբ իր նկատմամբ հասարակության անվստահության վերաբերյալ: Ազարյանը չհերքեց, որ մարդիկ իրեն չեն վստահում, բայցեւ ասաց, որ ընտրությունների գործընթացի վերահսկողությունը ոչ միայն ԿԸՀ-ի, այլեւ ամբողջ հասարակության խնդիրն է: «Ընտրողին պետք է բացատրել, որ քվեաթերթիկի արժեքը ոչ թե 5 հազար դրամ է, այլ քվեաթերթիկը գին չունի»,- հայտարարեց նա: