կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-27 13:30
Մշակույթ

Սփյուռքում մշակույթ չկա. Ժիրայր Փափազյան

Սփյուռքում մշակույթ չկա. Ժիրայր Փափազյան

Երկար տարիների աշխատանքից հետո այս տարի Մարսելի «Օդեոն» թատրոնում տեղի է ունեցել ֆրանսահայ հայտնի դերասան Ժիրայր Փափազյանի բեմադրած` Տիգրան Չուխաջյանի «Կարինե» («Լեբլեբիջի Հոր-հոր աղա») օպերետի առաջին ցուցադրությունը: Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ դերասանը հույս հայտնեց, որ այն մի օր էլ կներկայացնի հայ հանդիսատեսին:

Սփյուռքում հայկական մշակութային կյանքի մասին նա ասաց. «Համայնքից հույս չկա: Կարծում եմ՝ մնացել ենք մեր տրադիցիաների մեջ ու չենք փոխվում: Այն ամենը, ինչ ցուցադրվում է, գյուղական մակարդակի վրա է: Չգիտեմ՝ ինչ եղավ, որ մշակույթը սկսեց չհետաքրքրել հայերին: Նույնն է վիճակը ամենուր: Սփյուռքում մշակույթ չկա: Եթե մենք բեմադրում ենք «Կարինե» օպերան և դահլիճում 800 հոգի մարդ է նստած, ապա իմացեք, որ այս 800-ից միայն 5-6 հոգին են հայ»:

Ժ. Փափազյանը պատմեց, որ իրեն Հայաստան էին հրավիրել` նկարահանվելու Լևոն Մինասյանի «Դաշնամուրը» ֆիլմում, որը ներկայացվեց «Ոսկե ծիրան» փառատոնի հանդիսատեսի դատին: Ֆիլմում դերասանը մարմնավորել է մի գյումրեցու:

«Ինձ բոլորը շատ լավ ընդունեցին, բացի գյումրեցիներից»,- կատակով ասաց դերասանը՝ հավելելով, որ իր համար բավական դժվար է եղել Գյումրիի բարբառը սովորելը: