Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ժողովրդավարության ամրապնդման անընդհատականության կարևորությունը եղել և մնում է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքն ու նպատակը. այսօր ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ներքաղաքական ճգնաժամի որևէ պահի անգամ Հայաստանի ժողովրդավարական ապագան դույզն-իսկ կասկածի չի ենթարկվել: Այս համոզմունքով են բացատրվում նաև վերջին երեք տարիների և մասնավորապես վերջին ամիսների ընթացքում երկրում առողջ քաղաքական միջավայրի խթանմանն ուղղված քայլերի տրամաբանությունը Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը: Սովորում և մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, և պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին: Մենք հանդուժողականություն ենք սովորում և երկխոսության մշակույթ ձևավորում»,- նշել է նա:
Սերժ Սարգսյանի խոսքերով` 2008 թվականին Հայաստանը բախվեց ծանր խնդիրների և մարտահրավերների, եւ քաղաքական ճգնաժամն ի հայտ բերեց իրավական համակարգի, օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի նոր խոցելի կողմեր: Արդյունքում լրջորեն վերանայվեց օրենսդրությունը: Ընթանում են համակարգային արմատական բարեփոխումներ ոստիկանության ոլորտում, մշակվում է դատաիրավական բարեփոխումների ծրագիրը եւ այլն:
«Մենք վճռական ենք սկսված փոփոխությունները շարունակելու հարցում և քաջ գիտակցում ենք, որ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց հետագա արմատական բարեփոխումների»,- հայտարարել է ՀՀ նախագահը:
Նա նաեւ նշել է, որ Հայաստանի իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայի գալիք ընտրությունները Սահմանադրության և օրենքների, ինչպես նաև միջազգային պարտավորությունների շրջանակներում լավագույնս կազմակերպելու համար: