կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-27 11:36
Աշխարհ

Նոր սեքսուալ սկանդալ ԱՄՆ Կոնգրեսում

Նոր սեքսուալ սկանդալ ԱՄՆ Կոնգրեսում

Օրեգոն նահանգից ընտրված 56-ամյա դեմոկրատ կոնգրեսական Դեւիդ Վուն հայտնվել է սեքսուալ սկանդալի կենտրոնում:

Անցած շաբաթվա վերջին ամերիկյան թերթերը գրեցին, որ Վուն սեքսուալ կապեր է ունեցել իր ընկերներից մեկի անչափահաս աղջկա հետ, ընդ որում` ստիպել է երեխային այդ քայլին գնալ: Լրատվամիջոցներն այլ մանրամասներ չեն նշել, սակայն այդքանն էլ բավարար էր, որ կոնգրեսական հրաժարական տա. տեղեկացնում է mignews.com-ը:

Իր հայտարարության մեջ Վուն նշել է, թե զերծ է մնում մեկնաբանություններից, քանի որ չի ցանկանում սթրեսի մեջ գցել երեխային ու նրա ընտանիքին:

Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին էթիկայի հանձնաժողովին կոչ է արել հետաքննել սկանդալը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Դեւիդ Վուն ծագումով չինացի միակ կոնգրեսականն է, ծնվել է Թայվանում եւ մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է ԱՄՆ: