|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ Այովա նահանգից ատամնաբույժ Ջեյմս Նայթը 10 տարվա աշխատանքային համագործակցությունից հետո ազատել է իր աշխատակցուհուն: Պատճառն այն է, որ, ատամնաբույժի կարծիքով, Մելիսա Նելսոնը շատ սեքսուալ է:
Նելսոնը դատի է տվել Նայթին անօրինական խտրականության համար, սակայն պարտվել է դատարանում. տեղեկացնում է France Presse գործակալությունը: Դատավարության ժամանակ պարզվել է, որ Նայթը 10 տարվա համատեղ աշխատանքից հետո սկսել է նկատողություն անել կնոջը մարմինի բարեմասնություններն ընդգծող հագուստի համար: Նկարագրելով իր վիճակը` ատամնաբույժն ասել է, թե դա նման է այն բանին, որ ավտոտնակում «Լամբորջինի» ունես, սակայն այն չես վարում, այն անընդհատ ավտцտնակում է:
Ի դեպ, Նելսոնին աշխատանքից ազատել պահանջել է ատամնաբույժի կինը, ով նույնպես աշխատում է ատամնաբուժարանում: Նայթը խորհրդակցել է նաեւ քահանայի հետ ու եկել եզրահանգման, որ Նելսոնը վտանգում է իր ընտանեկան կյանքը: