|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Յոզեֆ Բլատտերը Ցյուրիխի կոնգրեսում վերընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, որն էլ նշանավորվեց հերթական սկանդալով:
Նիստին թույլ չեն տվել մասնակցել Բլատտերի միակ հակառակորդին` Մուհամեդ բեն Համմամին, որն իր թեկնածությունը հանել էր վերջերս տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի հետևանքով` կապված ֆեդերացիաներից մեկին կաշառելու հետ:
Համմամն ապշել է , որ իրեն ներս չեն թողնում, եւ ասել. «Ինձ պատժեցին մեղավոր ճանաչելուց առաջ»:
Ի դեպ, նիստերի դահլիճի մատույցներում կոնգրեսի անդամներին սպասել են անգլիական The Sun-ի` «դոլար» հագած ֆոտոմոդելները, որոնք ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին ծրարով «կաշառք» են առաջարկել:
Անգլիական ֆեդերացիան` FA-ն, առաջարկել է հետաձգել ընտրությունները, սակայն առաջարկը չի ընդունվելց 17 կողմ և 172 դեմ ձայներով: Իր հերթին, Բլատտերը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նավը պետք է ճիշտ ուղղություն վերցնի:
Հետաքրքիր է` իսկ մինչ այդ ո՞վ էր ուղղություն տվողը: Եվս մեկ անգամ վերընտրվելու շեմին է միայն ՖԻՖԱ-ի գործող նախագահը հասկացել իր գործի բնույթը: