|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգզը հայտնվել է սեքսուալ սկանդալի կենտրոնում: Ամուսնացած ֆուտբոլիստը սիրավեպ է ունեցել «Մեծ եղբայր» շոուի աստղ Իմոջեն Թոմասի հետ:
Դեռ ապրիլին The Sun-ը հրապարակել էր, որ Թոմասը հանդիպում է ամուսնացած ֆուտբոլիստի հետ, վերջինս դատական միջամտությամբ արգելել էր հիշատակել իր անունը ԶԼՄ-ներում: Սակայն երեկ Twitter-ի միջոցով շատ արագ տարածվեց շոտլանդական The Sunday Herald թերթի հոդվածը, որն էլ բացահայտեց գաղտնիքը:
Վերջակետը դրվեց այսօր բրիտանական խորհրդարանի նիստում, երբ խորհրդարանական Ջոն Հեմմինգսը հայտարարեց, որ Իմոջենի սիրեկանը հենց Գիգզն է:
Twitter-ում արդեն բազում օգտագործողներ տեսել են Գիգզի մասին պատրաստված մուլտֆիլմը: