|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարգադրել է թույլ չտալ, որ մամուլի ասուլիսին մասնակցի այն լրագրողը, որը Ռայան Գիգզի վերաբերյալ հարց էր տվել:
Հիշեցնենք, որ այս օրերին բուռն քննարկման առարկա է դարձել Գիգզի սեքսուալ սկանդալը: Ֆուտբոլիստն իր կապը թաքցնելու համար դատական միջամտությամբ արգելել էր ԶԼՄ-ներին հիշատակել իր անունը, սակայն ինչպես ասում են` ստի կյանքը 40 օր է:
Ֆերգյուսոնն անմասն չի մնացել այս ամենից և նույնպես բռնացել է լրագրողի` տեղեկատվություն ստանալու իրավունքի վրա` կարգադրելով ակումբի մամուլի ծառայության աշխատակցին` արգելել լրագրողին մասնակցել ասուլիսին:
Տեսանյութը` այստեղ: